Հուշարձանների համաշխարհային հիմնադրամն իր թվիթերյան էջում Արցախի մշակութային կոթողների վերաբերյալ գրառում է կատարել.

«Որպես կազմակերպությունի, որի առաքելությունը համաշխարհային ժառանգության պաշտպանությունն է, Հուշարձանների համաշխարհային կազմակերպությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների պաշտպանության վերաբերյալ կոչեր անել»:

Տարածած հայտարարության մեջ կազմակերպությունը նշում է, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում պատմության հարուստ շերտերի փաստաթղթավորմանը և պահպանմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել