News.am-ը գրում է․

ԿԳՄՍ նախարարության դիմացից քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանին: Բերման ենթարկելու պահին նա բղավում էր. «Սրանք դավաճան Նիկոլի դավաճան ոստիկաններն են»:

Հիշեցնենք, որ նա երեկ ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Վաղը ժամը 14:00-ին գնում ենք ԿԳՄՍ նախարարարություն: Արայիկ Հարությունյանը պետք է դուրս գա իր տաք կաբինետից ու պատասխանի հարցին՝ արդյո՞ք կողմ է Նիկոլի ստորագրած դավաճանական փաստաթղթին: Սուպեր նախարարը մեզ պետք է բացատրի, թե ինչու՞ ձայն-ծպտուն չի հանում: Իսկ եթե դեմ է, ինչու՞ է նախարար, ինչու՞ հրաժարական չի տալիս: Հարգելի դասախոսներ եւ ուսանողներ, եթե ցանկանում եք, միացեք: Վաղը 14:00-ին ԿԳՄՍ դիմաց»:

Ակցիայի մասնակիցներց մեկն էլ լրագրողներին ասաց. «Մենք եկել էինք ընդամենը հարց տալու կրթության նախարարին, ակցիա չէինք իրականացնում: Վարագյանն էլ ձերբակալելու պահին հայտարարեց, որ ակցիա չենք իրականացնում, ինքը ոչինչ չի կազմակերպել, ընդամենը եկել է հարց տալու: Պարզաբանեցին, որ իբր ակցիա իրականացնելու համար»:

Ոստիկանությունը բարձրախոսով հայտարարում է, որ ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել