Hraparak.am-ը գրում է․

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր բյոջեի նախագծի քննարկման վերաբերյալ իր ելույթն սկսելուց առաջ անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի այն կոչին, որ պետք է ինքը և կառավարության մյուս անդամները անհապաղ հրաժարական տան:

Ջանջուղազյանն ասաց, որ ինքը շարունակում է հավատարիմ մնալ իր երդմանն ու բարեխղճորեն կատարել իր պարտականությունները: Այդպիսով նա հասկացրեց, որ հրաժարական չի տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել