Aysor.am-ը գրում է․

Մենք Հանրային ռադիոյի շենքում որևէ պատուհան չենք ջարդել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը` անդրադառնալով կառավարության շենքի պատուհանները ջարդած ցուցարարների արարքին:

Լրագրողների դիտարկմանը, որ իրենց թիմն էլ դռներ է ջարդել, Սարգսյանը պնդեց.

«Կներեք, դա ուրիշ դեպք է»:

Մյուս դիտարկմանը, որ նախկին պատգամավորների անուններով սև ժապավեններ են պատրաստել ու քաղաքի տարբեր հատվածներում փակցվել, իմքայլական պատգամավորը շեշտեց` ինքը նման բան չի հիշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել