News.am-ը գրում է․

Իմ գործընկեր, ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Արթուր Մանուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, եւ Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան՝ Կարապետ Գուլոյանը՝ Աբովյանի նախկին քաղաքապետ, թանկարժեք մեքենաներով համարները հանած, գիշերը գալիս են կառավարության շենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Ըստ վկաների պնդման, նաեւ իրենց հետ բերում են մեծ թվով անձանց, որոնք ներսում կատարում են անհարիր, քրեորեն հետապնդելի, վատ արարքներ: Ես որոշ հոլովակներում նրանց նկատել եմ: Իհարկե, այդտեղ Գագիկ Ծառուկյանի երկու փեսաները որեւէ բան չեն ջարդում, բայց ակնհայտ է, որ կազմակերպչական աշխատանքներ են տանում:

Ես Գագիկ Ծառուկյանի մյուս փեսային չեմ ճանաչում, բայց իմ գործընկեր Արթուր Մանուկյանին ճանաչում եմ, եւ անկեղծ ասած իրենից չէի սպասում: Շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Նա հավելեց, որ այսօր լուրջ խնդիր ունենք Արցախում. «Ստեփանակերտում ունենք բազմաթիվ կոտրված պատուհաններ դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, եւ ես շատ կցանկանայի, որ այդ կազմակերպված խումբը, ինչպես կազմակերպված եկավ ու պտուհաններ ջարդեց կառավարության շենքում,  նույն ձեւ կազմակերպված գնա Արցախ եւ փորձի այնտեղ պատուհաններ վերականգնել, որպեսզի մեր երեխաները մանկապարտեզներում, դպրոցներում, հիվանդանոցներում կամ իրենց տներում չմրսեն:

Մենք բոլորս պետք է լծվենք մի գործի, որպեսզի արցախցիներն իրենց ապահով զգան, որ մեր երախենրը չմրսեն: Չի կարելի Երեւանում մտնել կառավարության շենք, ԱԺ-ի շենք, կոտրել պատուհաններ եւ առնվազն չխոչընդոտել նման գործունեությանը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հեղափոխության ժամանակ մարդիկ մտել էին Հանրային ռադիոյի շենք եւ րդյոք ինքն այդ ժմանակ խոչնդոտերլ է այդ գործընթացին, Հայկ Սարգսյանն ասաց. «Մենք Հանրային ռադիոյի շենքում որեւէ պատուհան չենք ջարդել»:

Ինչ վերաբերում է նրան, որ հեղափոխության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորների անուններով սեւ ժապավեններ էին կախում, նա արձագանքեց. «Ես նման բան չեմ հիշում, դա մեզ հետ որեւէ կապ չունի»:

Երբ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողը հարց տվեց, Հայկ Սարգսյանն ասաց. «Սպասի, հեսա քո հարցին կպատասխանեմ, հանգիստ պահի քեզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել