News.am-ը գրում է․

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) քննարկվում է հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հարցը:

Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց, որ հանրային մուլտիպլեքսի սլոթի մրցույթներ են հայտարարվել սեպտեմբերի 22-ին: 25 հաճախականության մրցույթ է հայտարարվել: Դրանցից 6-ը հանրապետական նշանակության է, որին մասնակցում են 12 հեռուստաընկերություն, 9 մայրաքաղաքային, որին մասնակցում է 4 հեռուստաընկերություն եւ 10 մարզային, որոնց մասնակցում է 13 հեռուստաընկերություն:

Ռուսաստանի հետ ամենայն հավանականությամբ կկնքվի պայմանագիր եւ 1-2 սլոթ կտրվի ռուսական հեռուստաընկերություններին:

Հունվարին կհայտարարվեն մրցույթների արդյունքները:

«Անկախ նրանից, թե ով կլինի իշխանությունը, կհաղթեն այն հեռուստաընկերությունները, որոնք կտան ավելի լավ ծրագիր: Այսօր 6 հեռուստաընկերություն են ներկայացնելու իրենց ծրագրերը՝«Արմնյուզը», «Հայկական 2-րդ հեռուստաալիքը», «TV5»-ը, «Կենտրոն» հեռուստաընկերությունը, «Արմենիա»-ն եւ ATV-ն»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել