Հայաստանում նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 984 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 118870 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 468081 վերջին մեկ օրում` 2530 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 38253 պացիենտ. մեկ օրում նվազել է 1526-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 78343 անձ` վերջին մեկ օրում 2478 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 1811 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 463 է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել