News.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի եւ ԵՄ անդամ այլ երկրների ղեկավարներին կոչ են արել անցնել քառօրյա աշխատանքային շաբաթի՝ օգնելու եվրոպական տնտեսությանը վերականգնվելու կորոնավիրուսի համավարակից: Քաղաքական գործիչների, արհմիությունների առաջնորդների, ձեռնարկությունների ղեկավարների միջազգային կոալիցիան դիմել է եվրոպական երկրների ղեկավարներին՝ կոչ անելով նրանց պահանջել այդ միջոցի ընդունումը, հաղորդում է RG-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին եւ մյուս առաջնորդներին ուղարկված նամակում նշվում է, որ քառօրյա շաբաթը կօգնի հաղթահարել համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական անկումը: Կոչում ասվում է, որ «քաղաքակրթության զարգացման համար եկել է այս հնարավորությունից օգտվելու եւ աշխատանքային ժամերի կրճատման անցնելու ժամանակը՝ առանց աշխատավարձերը կորցնելու»,- նշում է The Daily Mail-ը: Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել էր քառօրյա աշխատանքային շաբաթին աջակցելու մասին, իսկ Շոտլանդիայի եւ Ուելսի կառավարությունները ստեղծել էին հանձնաժողովներ՝ այդ գաղափարը ուսումնասիրելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել