Անհայտ անձինք հարձակում են գործել «Ադեկվադ» միաբանության անդամ, Արցախյան վերջին պատերազմի մասնակից Կոնստանտին Տեր-Նակալյանի վրա և դանակահարել են նրան:
Իշխանությունների ստեղծած ատելության մթնոլորտը եւ սադրիչ գործելաոճը բերում են արյան։
Մարդամեկն այսօր բարբաջում էր, թե նրանք բռնությունների չեն գնա։ Ինչպես տեսնում եք, իր խոսքը եւ ոչ մի հարցում որեւէ արժեք չունի։
Պահանջում եմ անհապաղ հայտնաբերել եւ օրենքի ողջ ուժով պատժել բոլոր մեղավորներին՝ սկսած պատվիրատուներից։
Կոստյային՝ առողջություն եւ շուտափույթ ապաքինում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել