Armenpress.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի մասնակիցները նաև նախատեսում են շարժվել դեմի Արտաքին գործերի նախարարության շենք, որտեղ հայտարարություն կանեն՝ ուղղված դիվանագետներին:

16 կուսակցությունների ներկայացուցիչները հանրահավաքին ներկայացրել են Հայաստանում ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը: 16 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին,12-ին և 13-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել