: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավելի շուտ կարող էր կանգնել միայն այն նույն պայմանների առկայության դեպքում, ինչում կանգնել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց  խորհրդարանում: 

Նա ուշադրություն հրավիրեց հանրային դիսկուրսի վրա և այն դիսկուրսի վրա, որ տեղի է ունենում քաղաքական դաշտում:

«Մեզ մեղադրում են երկու բանի մեջ: Մեզ ասում էին՝ բանակցային գործընթացը ձախողում ենք, և երկրորդը՝ մեզ մեղադրում էին հողեր հանձնելու մեջ: Այսինքն մեզ մեղադրում էին նրանում, որ պատերազմը չենք կանխարգելում և նրանում, որ մենք հողեր ենք հանձնում»,-ասաց Փաշինյանը և հարց առաջ քաշեց՝ ի վերջո ի՞նչ էին ուզում, ուզում էին, որ պատերազմը կանխարգելվե՞ր, թե, որ հողեր չհանձնվեր:

Վարչապետը նշեց՝ իսկ հիմա իշխանությանն ուրիշ բանում են մեղադրում, ասում են՝ ինչու՞ շուտ չհանձնեցին հողեր, որ պատերազմը կանխարգելվի, ավելի շուտ կանգնի: «Պատերազմն ավելի շուտ չէր կարող կանգնել ուղղակի: Այսինքն՝ պատերազմն ավելի շուտ կարող էր կանգնել այն նույն պայմաններով, ինչ, որ կանգնել է: ՊԲ-ն, մենք որոշել էինք՝ պայքարենք այնքան ժամանակ, ինչքան  իմաստ ունի: Մենք մեր ընտրությունը կատարել ենք: Ես չեմ համարում, որ մենք սխալ ընտրություն ենք կատարել, բայց մենք մեր կառավարության շրջանում չենք հասցրել, չենք կարողացել անել այն, որ այդ ընտրությունը երաշխավորվեր՝ ինչքան էլ հասկանում ենք, որ 2.5 տարվա ընթացքում արվել է շատ բան»,-ասաց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել