News.am-ը գրում է․

Իհարկե «Իմ քայլից» դուրս չեմ գալու եւ մանդատս չեմ դնելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը:

Դիտարկմանը, որ շատերը Նիկոլ Փաշինյանի վարքը ադեկվատ չեն համարում, նա արձագանքեց. «2,5 տարի է ինչ-որ մի քանի ուժեր անընդհատ այդպիսի գնահատականներ են փորձում տալ: Ավելի ադեկվատ մարդ, քանի Նիկոլ Փաշինյանն է ես չեմ ճանաչում»:

Նա խոստովանեց, որ երկրում լարվածություն կա. «Ո՞նց եք պատկերացնում այդլարվածությունը չլինի: Լարվածությունը թոթափելու համար պետք է աշխատել»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրշերն արված հայտնի գրառմանը, Հայկ Գեւորգյանն ասաց. «Դա նշանակում է, որ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն. Կան ապագայի հարցեր»:

Նա նկատեց, որ առաջնագծից հետ եկող զինվորները, որոնց մասին գրել է վարչապետը, վերադառնալուց հետո այլեւս զինվորներ չեն, քաղաքացիական անձինք են, առանց զենքի:

Նշենք, որ այս գիշեր Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել՝ նշելով. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։  Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։  Հպարտ եմ ձեզանով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել