keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Նիկոլ Փաշինյանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հարցի մասին

visibility 813 commentմեկնաբանել

News.am-ը գրում է․

Պատերազմի ընթացքում գոնե երկու ԱԽ նիստ ենք ունեցել, որոնց  մասնակցել է ՀՀ նախագահը, մեկին Վեհափառ հայրապետը, նաեւ ԱԺ ներկայացուցիչները. քաղաքական ուժերի հետ հանդիպումներ ենք ունեցել. ընդհանուր առմամբ միտումների մասին նրանք տեղյակ են եղել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, առցանց ասուլիսի ժմանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե ԱԺ պատգամավորները, նախարարները, ՀՀ նախագահը տեղյակ չէին հայտնի հայտարարության մասին, արդյոք չի նշանակում, որ այդ ինստիտուտները չեն գործում, արդյոք վարչապետը չի կարծում, որ արտահերթ ընտրություններով պետք ձեւավորել  այդ ինստիտուտների գործունակ իրավահաջորդներին:

«Այո, կոնկրետության հետ կապված շատ նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել, որովհետեւ եկել է մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում եւ այդ որոշումները կայացվել են շատ սահմանափակ ժամանակում՝ խորհրդակցելով ԶՈՒ ԳՇ-ի եւ Արցախի ղեկավարության հետ: Կոնկրետ իրադարձություններ էին զարգանում, որոնց պետք  էր արձագանքել:

Ինչ վերաբերում է ինստիտուտների գործունեությանը, դրանք գործում են, կգործեն: Ես հիմա շատ կարեւոր եմ համարում, որ մենք կունությունն ու հանրային անվտանգությունը լիովին երաշխավորենք, եւ մենք պետք է կենտրոնանանք այդ խնդրի վրա: Խորհրդարանը, ՀՀ նախագահը, մնացած ինստիտուտները այսօր պետք է ոչ թե չգործեն, այլ պետք է գործեն եւ մեր բոլորի գործունեությունը պետք է ուղղված լինի կայունությունն ու անվտանգությունը ապահովելուն: Իմ կհամոզմամբ այդ ինստիտուտները գործունեակ են, ունեն գործելու մանդատ եւ լիազորություն»,-ասաց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝