Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում երկրի «սահմանադրության աննախադեպ խախտումներ» են գրանցվել:

«Ինչու՞ են կեղծ լրավամիջոցներն անընդհատ ենթադրում, որ Բայդենն է նախագահի աթոռը զբաղեցնելու՝ մեր կողմին անգամ թույլ չտալով ցույց տալ, թե որքան լրջորեն է 2020 թվականի ընտրությունների ժամանակ խախտվել և վնասվել մեր սահմանադրությունը: Այն աննախադեպ հարձակման է ենթարկվել»,- նշել է նախագահը: 

Թրամփը կրկնել է նաև, որ «շատ նահանգներում քվեների հաշվարկման շենքերից մեծ թվով դիտորդների են հեռացվել, միլիոնավոր քվեաթերթիկներ դեմոկրատների ձեռքով փոխվել են»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել