Tert.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ծանուցում է ստացել այն մասին, որ պետք է ինքնամեկուսանա նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփման պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ջոնսոնի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։

«Վարչապետն այսօր Test and Trace ծառայության կողմից տեղեկացվել է, որ պետք է ինքնամեկուսանա, քանի որ շփում է ունեցել մի մարդու հետ, որի մոտ COVID-19-ի հետազոտությունը դրական պատասխան է տվել։ Վարչապետն ինքնամեկուսացել է և հետևելու է ցուցումներին։ Նա կշարունակի աշխատել Դաունինգ սթրիթի իր նստավայրից, այդ թվում՝ կղեկավարի կորոնավիրուսի համավարակի դեմ ուղղված կառավարության պատասխան գործողությունները», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ջոնսոնի ինքնազգացողությունը լավ է և COVID-19-ին բնորոշ ախտանշաններ չեն նկատվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել