Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը գոհ է  Վրաստանի դեմ խաղում ընտրանու ֆուտբոլիստների կատարած աշխատանքից:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Տղաները շատ մեծ ծավալի աշխատանք տարան և հիանալի հանդիպում անցկացրին։ Մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր և մեծ քաջություն՝ Հայաստանի պատիվը պաշտպանելու համար։ Յուրաքանչյուր խաղում մենք խաղում ենք միայն հաղթանակի հասնելու համար։ Գիտեինք, որ այսօր մեզ համար դժվար է լինելու, քանի որ Վրաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է։ Խմբում բոլոր թիմերն իրար հավասար են, մենք շատ հավասար հնարավորություններ ունեցող թիմերով խմբում ենք հայտնվել։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին պատրաստվելու ենք մեծ ցանկությամբ և երազանքով։ Հյուսիսային Մակեդոնիան ունի շատ ուժեղ հավաքական, բայց մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հասնենք հաջողության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կապառոսի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի որակավորման 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Վրաստանին և հաղթեց: Վրաստան-Հայաստան` 1:2: Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝  վերջին տուրում կմրցեն Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանինները: Այդ հանդիպումը որոշիչ նշանակություն ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել