News.am-ը գրում է․

Կիրակի ուժգին հրդեհ է բռնկվել Ստամբուլի Բանիկյոյ մզկիթում, հաղորդում է Sabah թերթը:

Պարբերականի տվյալներով՝ պատմական կառույցը տեղակայված է Ուսքյուդար շրջանում: Մեծաթիվ հրշեջներ են գործադրվել հրդեհը մարելու համար:

Հրդեհի պատճառները ճշտվում են, սակայն Sabah-ը գրում է, որ մզկիթը լուրջ վնաս է կրել:

Բոսֆորի ափին գտնվող եւ գրեթե ամբողջության փայտից կառուցված Բանիկյոյ մզկիթը կառուցվել է 1670 թվականին: Առ այսօր այն բաց էր հավատացյալների առջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել