Ես չէի կասկածում, որ թե ԱԳՆ-ում, թե պետական այլ մարմիններում բազմաթիվ հայրենասեր, նամուսով ու պատվով մարդիկ են պահպանվել։

Ըստ ինձ հասած հավաստի տեղեկությունների, պետական եւ ՏԻՄ մարմիններում, կրթական հաստատություններում, գերատեսչություններում մարդկանց վախեցնելու, աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով արշավ է սկսվել, որ հանկարծ միտինգներին չգնան ու դավաճանության համար հրաժարականներ պահանջող գրառումներ չլայքեն։

Էն էլ մարդիկ իրենք են թքում անհայրենիքների վրա ու աշխատանքից ազատման դիմումներ գրում։

Մեր զինվորականները պատերազմում թուրքից չեն վախեցել։

Սրանք ո՞վ եղան, որ իսկական հային կարողանան վախեցնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել