Ազատության հրապարակում տեղի է ունենում մոմավառություն՝ ի հիշատակ Արցախի պատերազմում զոհված հերոսների։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ին ադրբեջանա–թուրքական տանդեմը պատերազմ սանձազերծեց Արցախում։ 44 օր տևած պատերազմն ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությամբ, որի արդյունքում Ադրբեջանին են անցնում Սրցախի յոթ շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Վարչապետ Փաշինյանի այս որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել հայության շրջանում։ Արդեն 3 օր է՝ արցախցիները, մտահոգ քաղաքացիները բողոքի ակցիաներ են անում Ազատության հրապարակում՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը, նրանք նշում են, որ ի հեճուկս վարչապետի խոստումների, թե առանց ժողովրդի իմացության և կամքի՝ Արցախի հարցի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվի, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Արցախը կապիտուլյացնելու փաստաթուղթ։ Երեկ Ազատության հրապարակում հանրահավքի ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե ուշ չէ և հնարավոր է վիճակը շտկել, եթե փոխվի բանակցողը, այսինքն՝ վարչապետ Փաշինյանը հրաժարական տա։ Նա շեշտեց, որ սա չի նշանակում նոր պատերազմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել