Tert.amLife-ը գրում է.

Մոդել քույրեր Լյուսի և Մարիամ Հայրապետյանները երեկ մկրտվել են Քարվաճառի սրտում գտնվող Դադիվանքում: Tert.am Life-ի հետ զրույցում Լյուսին ասաց, որ վաղուց ուզում էին մկրտվել, իսկ ընտրությունը Դադիվանքի և Շուշիի Ղազանչեցոց եկեղեցիների միջև էր:

«Հայրիկս արցախցի է, ուստի` փոքրուց շատ ենք գնացել, լսել Դադիվանքի պատմությունը: Ցանկանում էինք մկրտվել տարեսկզբից, բայց համաճարակ սկսվեց: Համաճարակը դեռ չավարտված պատերազմը սկսվեց, իսկ օրեր առաջ իմացանք, որ Դադիվանքը պետք է Ադրբեջանի կազմում լինի: Որոշեցինք մկրտվել հենց Դադիվանքում, բայց ընկներից շատերը վախեցան մեզ հետ գալ: Գնացինք մեր ընտանիքի և մոտ ընկերուհու հետ: Մինչև վերջին պահը մարդիկ ասում էին, որ կարող է չկարողանանք հետ գալ, դիվերսիոն հարձակում լինի, բայց որոշեցինք չհրաժարվել մեր երազանքից, չէինք ների մեզ, եթե չհասցնեինք Դադիվանքում մկրտվել: Մենք գնում էինք Տիրոջն ընդառաջ ու դժվար մեզ ինչ-որ բան խանգարեր»,- ասաց նա:

Մոդելի խոսքով` իրենց կնքահայրը Ռուաստանում է և, բնականաբար, չէր կարող մեկ օրում գալ Հայաստան. Կնքահոր ընտրությունը ֆիլմային է ստացվել: «Որոշեցինք «Միմինո» ֆիլմի նմանությամբ գնալ, տեղում «գեղեցիկ աչքերով» մեր կնքահորը գտնել: Գնացինք, Դադիվանքում էին ֆրանսիական Լը Մոնդ օրաթերթի լրագրողները: Նրանց ուղեցկողներից մեկը հայ էր, ով նաև իրենց թարգմանիչն էր, քույրս թարգմանություն էր անում տեղում նրա հետ: Հետո ծանոթացանք ու պարզվեց` նա Գևորգ Հայրապետյանն է, ունի մեր ազգանունը: Մոտեցա ու խնդրեցի, որ մեր կնքահայրը լինի, Գևորգը սիրով համաձայնեց, բայց ասաց, որ պետք է իրենց խմբի գլխավորից թույլտվություն ստանամ, շտապում էին Ստեփանակերտ: Այդ մարդը համաձայնեց ու Գևորգը դարձավ մեր կնքահայրը»,-նշեց Լյուսին:

Ըստ նրա` հետո բոլորն իրենց շնորհակալություն են հայտնել, որովհետև տեսել ու նկարահանել են այն պահը, երբ տեղացիներն այրել են իրենց տներն ու այգիները, որ թուրքն իրենց տանը չապրի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել