News.am-ը գրում է.

Էս մարդիկ էդքան շնորհք չունեցան, որ հազարավոր տղերքի զոհվելու առթիվ սգո օր հայտարարեն, դրա համար մեր կազմկոմիտեն որոշեց, որ վաղը մենք լռության ու սգո օր ենք հայտարարում ի հիշատակ մեր նահատակ տղերքի, ի հիշատակ իրենց թափած արյան, որ երբեք ջուր չի դառնալու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը:

«Վաղը ժամը 18-ին եկեք այստեղ մոմավառության: Ով ի վիճակի չէ գալու, իր տանը թող վառի իր մոմը: Իսկ մյուս օրը ժամը 16-ին, կգանք էստեղ ու կասենք  Նիկոլ հեռացիր:

Համոզված եղեք, որ երբ շարունակենք մեր պայքարը, այդ ժամանակ այն լոզունգը, որ 40 օր պտտվում էր, կդառնա իրականություն՝ Հաղթելու ենք»,-ընդգծեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել