Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարմինը բանաձին հավանություն է տվել միաձայն: Հրապարակված տեքստում նշվում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված համաձայնությունը ոչ թե ՄԱԿ-ի կողմից հաստատված հավաստի հավասարակշռված  բանակցությունների, այլ ուժի անօրինական գործադրման հետևանք է, ինչը ստիպում է զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են, և այնտեղ հազարամյակներ ի վեր բնակվել են հայեր:

Մասնավորապես, նշվում է, որ մարմինը կոչ է անում միջազգային հանրությանը հարգել Արցախի կարգավիճակը՝ որպես անկախ պետություն, ինչը խաղաղ կարգավորման իրական ուղին է, ինչն էլ կայուն խաղաղություն է ապահովելու Արցախի ու Հայաստանի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել