«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլի» անունից տարածված հայտարարությունը, մեր տեղեկություններով, նույնիսկ չեն քննարկել խմբակցության ֆեյսբուքյան «չատում»։ Երեկ մի քանի պատգամավոր հայտարարեցին, թե տեղյակ չեն եղել հայտարարության բովանդակությանը։ «Մեզ անգամ հարկ չեն համարել զգուշացնել, որ նման բան են անում, տարածել են, հետո զգուշացրել»,- պատմեց մեր աղբյուրը:

Հիշեցնենք, որ այդ՝ 88 պատգամավորների անունից տարածած հայտարարությամբ ոչ միայն աջակցություն են հայտնում Փաշինյանին, այլեւ ընդդիմությանը հորդորում, թե՝ «պարտավոր են» բողոքի ակցիաներ անելուն զուգահեռ «նաեւ ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել