Մինչ Հայաստանի վարչապետի աթոռին բազմած Նիկոլը նոյեմբերի 9-ին Բաքվի բռնապետի հետ ստորագրում է Հայաստանի կապիտուլյացիայի անպատվաբեր և ազգադավ փաստաթուղթը, նրա ընտանիքի անդամները և ընկերները վարչապետի այդ քայլից հետո շարունակում են ինքնագովազդման և հասարակությանը խաբելու գիծն առաջ տանելը...
Քայլիստների մեջ մեկը չկա սրանց բացատրի, որ հոկտեմբերի 10-ից ոչ մի ռազմական գործողություններ էլ չեն ընդհանում և իրենց առաջնագծում գտնվելը ոչ միյան անհրաժեշտ չէ, այլև տարօրինակ է... Իսկ սահմանից ուղերձ անողներն էլ թող չմոռանան, թե ում շնորհիվ է, որ Արցախից մնաց 2,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք...
Մեհրիբանին Շուշի հրավիրող Աննան և Երևանի քաղաքապետ Հայկոն լավ կանեն Նիկոլի ազգադավ քայլի արդյունքում գնան թուրքին անցնող բնակավայրեր և սրբավայրեր ու այնտեղ ապրող մարդկաց ու քահանաներին օգնեն այրել ու քանդել այն գույքը, որը պետք է մնա թուրքին, ապամոնտաժեն Քաշաթաղը, Բերձորը, Ակնան ազատագրած ազատամարտիկների պատվին կառուցված հուշարձանները, դուրս բերեն Նիկոլի ստոր քայլի արդյունքում նույն թուրքի վերահսկողության տակ անցնող վանքերի և եկեղեցիների խաչերը, զանգերը, սրբապատկերները և այլն... Թե չէ ի՞նչ առաջնագիծ, ի՞նչ վստահված դիրք... Վե՛րջ տվեք ցինիզմին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել