Օրվա կեսը դրսերում էի, հասա կոմպին, տեսնեմ գրառումներիցս մեկի տակ 28 տարվա ընկերներիս են քլնգում (ընդ որում ընկերներով իրար հետ վիճում էինք, կողքից եկան անծանոթ մարդիկ, սկսվեց է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն...)։

Վերջում էլի հասան մեղադրանքների, թե ով ա կռվել, ով չի կռվել և այլն։ Կոնկրետ մեղադրանքների թիրախ դարձած ընկերս 1992-ին էր բանակ զորակոչվել, մեր անկախության ամենածանր տարին էր (իհարկե, չհաշված 2020-ը), Արծվաշենում է կռվել, իրենց դասակի կեսն էլ այնտեղ զոհվել է։

Առաջներում ինչքան էլ ընկերներով կամ անծանոթներով քաղաքական հարցերով վիճել ենք, այսպիսի ատելություն, ինչպես Նիկոլի «սիրո հեղափոխության» ժամանակ ու դրանից հետո է, չի եղել։

Այս ատելությունը, այս տոտալ պառակտումը, որը Նիկոլը գցեց ազգիս մեջ, ավելի կործանարար է, ավելի մահաբեր է, քան Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր հարվածային անօդաչուներն ու սմերչերը միասին վերցրած...

Ամենաահավորն այն է, որ կործանելով այդքան կյանք, իսկ հետո առանց մեկ կրակոց հանձնելով հայկական հողի ահռելի տարածքներ, դավաճանելով այն տղերքին, որ մեկ մետր չէին նահանջել իրենց դիրքերից, դավաճանելով բոլոր նրանց, ովքեր եկել էին այդ հողի վրա հայոց ոգին վերականգնելու, ծանր աշխատանքով տուն-տեղ հիմնել, հանձնելով թշնամուն 30 տարի կառուցած ճանապարհները, տները, հիվանդանոցները, դպրոցները, ախր ո՞ր մեկը թվարկես... խեղելով այսքան մարդկանց ճակատագրեր, այս դավաճանը՝ իր անսահման ստորության մեջ, շարունակում է ատելության թույնը սրսկել, որ մի քիչ էլ երկարացնի իր հոգեվարքը վարչապետի աթոռի վրա։

Լավ, սրան վերջ չի՞ լինելու։

Սա ընդհանրապես մա՞րդ ա։ Կարո՞ղ է գլուխը թրաշեն, տակից 666 թիվը բացվի։ Էլ քանի՞ կյանք ու օջախ պիտի մոխրացնի, որ հասկանաք, թե սա ով է և ինչ առաքելությամբ է Հայաստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել