News.am-ը գրում է․

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։

Նրա փաստաբան Գարիկ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը Մանուկյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ։

«Ենթադրում էինք, որ այդ դատական ակտը կլիներ. պարոն Մանուկյանն ազատ արձակվեց։ Հետագա գործի քննության ընթացքում գնալու ենք գործի արդարացման։ Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Հնարավորություն է տրվել նախաքննության մարմնին, որպեսզի վերջինս բողոքարկի դատական ակտը»,- ասաց Գարիկ Սահակյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել Գեղամ Մանուկյանը, այնուհետեւ ձերբակալվել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել