Armenpress.am-ը գրում է.

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի կազմակերպիչները նշեցին, որ Հանրապետության հրապարակում հանդես կգան հայտարարությամբ: 17 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին: Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

ԼՐԱՑՈՒՄ 18:55. Հանրահավաքի մասնակիցները հայտարարել էին, որ երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, սակայն նրանք հիմա Ազատության հրապարակում են: 

Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Մատենադարանի մոտ նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել