Hraparak.am-ը գրում է․

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (առավել հայտնի է որպես «Շիշ բռնող») Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան գավազդի ներքո տարածում է մի տեսանյութ, որում երևում են զինվորական համազգեստով և ինքնաձիգերով անձիք։

Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի հրապարակման ամսաթիվը և ժամը նշված են «Նոյեմբերի 10, ժամը 05:03-ը»:

Հետաքրքրիրն այն է, որ այն վերնագրված է «Ուղերձ սահմանից հենց հիմա: Չենք տրվում սադրանքների», իսկ որպես շարունակություն նշված է՝ «Անխնա Տարածել Տարածել Տարածել!!!»: 

Այսինքն՝ հոդվածի «հերոսը» կոչ է անում «անխնա տարածել» այս տեսանյութը։

Նոյեմբերի 9-ին Արցախի Հանրապետության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ «Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս»։ 

Հայկ Սարգսյանի հրապարակած տեսանյութում խոսողներից մեկն ասում է, թե իբր Շուշիի դիրքերում են։

Բնականաբար այստեղ հարցեր են առաջանում․ որտե՞ղից են իրականում այդ անձինք տեսանյութ հրապարակել, որտեղի՞ց իրենց հասանելություն համացանցին, երբ դեռևս «նոր էին լռում թնդանոթները», ինչպես նաև թե՛ Պաշտպանության նախարարության, թե՛ մասնագետների կողմից բազմիցս հայտարարվում էր, որ սմարտֆոնների օգտագործումը, հեռախոսազանգ կատարելը կարող է հասցնել նրան, որ թշնամին կարողանա տեղորոշել կոորդինատները տվյալ անձի և ԱԹՍ-ներով, հրետանային և այլ միջոցներով հարվածել տեղորոշված դիրքերին։ 

Եվ այստեղից կասկածներ են առաջանում, որ սա ինչ-որ բեմադրություն է, և որ ինչ-որ մարդիկ ինչ-որ դաշտում տեսանյութ են հրապարակել մարդկանց վրա հոգեբանական ներգործություն ունենալու համար։ Ուշագրավ է, որ տարածողն էլ հենց իշխանական պատգամավոր է։ 

Տեսանյութը հաջորդեց այն գիշերվան, երբ հայտնի դարձավ, որ իմքայլական վարչապետը ստորագրել է է զինադադարի պարտվողական համաձայնություն իր բոլոր հետևանքներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել