Որևէ թուրք խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա հայտնել է, որ թուրք դիտորդների տեղաշարժի սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնով: Լավրովի խոսքով, չկա նախանշան այն բանի, որ որևէ մեկը փորձում է խափանել Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել