Նիկոլ, ստորագրածդ փաստաթղթով Քարվաճառը նոյեմբերի 15-ին հանձնում ես։

Ասեմ քեզ, որ երեկ այնտեղ եմ եղել։ Շատ մարդկանց հետ հանդիպել՝ գործարարներից ուղղակի գյուղատնտեսությամբ զբաղվողների։

Չասեմ, թե քեզ, քո մասին ինչեր են խոսում, ինչ քֆուրներով։ Բայց այս աղետին զուգահեռ ինձ մի հարցադրում էին անում։

Ասում էին՝ փաստաթուղթ ստորագրողը, որ այդ ժամկետներն է դրել, տեղյա՞կ է, որ ունեցվածք հանելու խնդիր ունենք, տեղյա՞կ է, որ եթե նույնիսկ դուրս գանք, իր հետ ինչ ենք անելու, մի մասն առհասարակ ցանկություն չունի և դուրս չի գալու։

Մի մասը, ովքեր դուրս են գալու ամսի 15-ին, դիրքերում են. ուզենան էլ՝ չեն կարող ունեցվածք փրկել։

Ի դեպ, եթե տվածդ տարածքներից մարդկանց մի մասը դուրս գա, ու հետո իրենց մազից պակասի...

Հ.Գ. Երեկ նաև Դադիվանքում եղա, մարդաշատ էր, մարդիկ հուզված էին, միգուցե ի սկզբանե եկել էին հրաժեշտ տալու մեր սրբավայրին, բայց իրականում մարդիկ իրենց պարտված չէին համարում, նրանց մեջ ավելի շատ պայքարի, քան հանձնվելու կամք տեսա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել