«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան համացանցում լուրեր տարածվեցին, թե մահացել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որ ինչ-որ խմբեր վրեժխնդիր են եղել, որ նա համաձայնություն է տվել Արցախի կապիտուլյացիային։ Իհարկե, օրվա ընթացքում այդ լուրը հերքվեց, սակայն մենք տեղեկացանք, որ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։

Մասնավորապես, հայտնի որոշումը ստորագրելուց հետո, երբ հավաքվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը չի կարողացել զսպել էմոցիաները եւ ապտակել է Արայիկ Հարությունյանին՝ մեղադրելով նրան, որ եթե ինքը համաձայնություն չտար, Հայաստանում չէին ստորագրի նման որոշման տակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել