News.am-ը գրում է․

Այսօրվա հավաքը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները,  այն ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Սփյուռքում,  մերժում են այն  կապիռտուլյացիան, որին տարավ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին իկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսին ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Այսօրվա հավաքը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները,  այն ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Սփյուռքում,  մերժում են այն  կապիտուլյացիան, որին տարավ Նիկոլ Փաշինյանը եւ որը չի կարող այլեւս Հայաստանը կառավարել շատ պարզ պատճառով, որ եթե երկրի վարչապետը կապիտուլացնում է երկիրը, հանձնում է հողերը եւ դրանից հետո փորձում է արդարացնել, կամ մեղավորներ փնտրել այս կամ այն անձանց, նա չի կարող եւ իրավունք չունի շարունակել երկրի կառավարումը: Մենք համոզված ենք, որ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի մի անձ, որը էականորեն  կարող է փոխել իրավիճակը, բեկում մտցնել վիճակի մեջ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել