Lurer.com-ը գրում է․

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Շուշիում թեժ մարտական կետից վիրավորներին դուրս բերելու և բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում արիաբար զոհվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի աշխատակից, մեր քոլեջի շրջանավարտ Պողոս Մելիքյանը։ Պողոսը ռազմաճակատ էր մեկնել որպես բուժակ՝ պատերազմը սկելուց անմիջապես հետո։ Նրա մանկության և մարտական ընկեր Սարգիս Սարգսյանը, խեղդելով արցունքները, հիշում է ընկերոջ անձնվեր հայրենասիրությունն ու հավասարապես զինվոր և բուժաշխատող լինելու նվիրումը․ «Պողոսը վիրավորներին տեղավորել է մեքենայում, որի վարորդը զոհվելէ թշնամու կրակից, վիրավորներին հաջողվել է դուրս բերել շրջվող մեքենայից, Պողոսը թշնամուն դիմադրություն է ցույց տվել, ցավոք ուժերն անհավասար էին, ինչի արդյունքում նա արդեն մեզ հետ շարքերում չէ»։

Խոնարհում քաջարի մարտիկի և բուժաշխատողի սխրանքին, հավերժ փառք նրա հիշատակին․․․»,- այս մասին ասված է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի  հրապարակման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել