Aysor.am-ը գրում է.

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն այսօր ներկայացրել է քարտեզներ, որոնց վրա նշված է, թե որտեղ են տեղակայվելու ռուս խաղաղապահները Ղարաբաղում: Նրանց խոսքով՝ խաղաղապահ գործողության տարածքը բաժանվելու է պատասխանատվության երկու գոտիների՝ «Հյուսիս» և «Հարավ», որոնց վրա տեղակայված կլինեն 16 դիտակետ:
 
Խաղաղապահները պարեկություն են իրականացնելու երկու երթուղիներով:
 
Լաչինի միջանցքի տարածքում, որը միացնում է Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը՝ նախատեսվում է տեղադրել ժամանակավոր դիտարկման վեց կետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել