Ես ազատության մեջ եմ ու նորից եմ գնում մասնակցելու հանրահավաքին՝ դավաճան հող հանձնողին, 44 օր բոլորիս գլխի տակ «հաղթում ենք» փափուկ բարձը անամոթաբար դնողին, մի ակնթարթում բոլորիս երազանքները կործանողին հեռացնելու համար։

Քարվաճառը, Դադիվանքը դեռ մերն են, բայց 4 օրից դավաճանը հանձնելու է։ Հույս ունեմ, որ դեռ հնարավոր է վերաբանակցել։

Ես պայքարում եմ իմ հայրենիքի փրկության համար, երեխաներիս ապագայի համար, ու ինչքան ուզում եք, կարող եք բռնել, ինչ ուզում եք, կարող եք անել։ Ես չեմ կորցրել իմ արժանապատվությունն ու այլևս չեմ ուզում տեսնել թուրքի առաջ կզողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել