Aysor.am-ը գրում է․

Հիմա չեմ կարող խոսել, ներողություն եմ խնդրում, նիստի եմ: Մեզ մոտ քննարկումներ են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ ի պատասխան այն հարցի՝ արդյոք պատրաստվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միանալու 17 կուսակցությունների հրավիրած այսօրվա հանրահավաքին:

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հարթակում գտնվող քաղաքական ուժերը ԼՀԿ-ին մի քանի անգամ կոչ էին արել դուրս գալ փողոց և անհապաղ միանալ իրենց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել