News.am-ը գրում է․

Ցավոք սրտի մենք չկարողացանք կանխել մեր դավաճանական իշխանությունների արյունով գծված մեր սահմանները մեկ գրչի հարվածով թուրքին հանձնելու դավադիր ծրագիրը: Այս մասին, յսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազատության հրապարակում հանրհավաքի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Մեկ տարի առաջ ես հրապարակային կոչ արեցի, ասացի՝ Նիկոլ, կանգ առ, երկիրը տանում ես կործանման: Չլսեց, եկանք, հասանք էս հանգրվանին: Այսօր եւս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ, մի ծախիր մեր հայրենիքը: Ասյտեղ մենք հավաքվել ենք ոչ թե իշխանափոխության համար, այլ մեկ նպատակով եւ այդ մեկ նպատակը մեր Արցախը, մեր ինքնությունը, մեր արժանապատվությունը փրկելն է: Հայ ազգը երբեք չի ընկճվելու, հայ ազգը հաղթող ազգ է, անպայման հաղթելու է:

Մենք չենք գնալու տուն մինչեւ հասնենք մեր նպատակին: Ամեն օրը, ամեն ժամը, ամեն վայրկյանը կործանարար կարող է լինել հայ ազգի համար, հայի գենը կարող է կորել: Այն դավադիր ուժերը, գործակալական ցանցերը, որոնք այս 2,5 տարվա ընթացքում փորձում էին ոչնչացնել մեր ազգային ինքնությունը, մեր ազգային արժեքները, այսօր ավելի կարճ ճանապարհով, Արցախում այս անիմաստ հրահրած պատերազմի արդյունքում, 44 օրվա ընթացքում բերեցին կործանեցին, կոտորեցին հազարավոր երիտասարդների: Մենք իրավունք չունենք մեր տղաների, եղբայրների, հայրերի համար այստեղից մեկ  քայլ հետ գնալու: Մենք մեր  պայքարը տանելու ենք մինչեւ վերջ եւ այդ վերջը շատ մոտ է»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել