News.am-ը գրում է․

Հենց նոր Արցախից ինձ մի քաղաքացի զանգեց, ասաց՝ հորս գերեզմանը քանդել եմ, գրկած գալիս եմ Ազատության հրապարակ, որովհետևււ դավաճան Նիկոլը հանձնել է այն հողերը, որտեղ իմ հոր գերեզմանն էր։ Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Դիմում եմ իրավապահ մարմիններին, տղաներ, ազատեք Գագիկ Ծառուկյանին, բոլոր այդ մարդկանց, ում տարել եք, մի՛ արեք։ Նիկոլ, դու դեռ շանս ունես փրկվելու, ներողություն խնդրիր ևււ հեռացիր, մի կառչիր աթոռից։ Ես քեզ լավ գիտեմ, Նիկոլ, դու հայրենիք չունես, դու մարդապաշտ վախկոտ ես, դուրս արի բունկերից, դու անաստված ես»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել