Aysor.am-ը գրում է․

Մեզ ցանկանում են միանալ մարզերի մեր հազարավոր համակիրներ, սակայն ճանապարհները փակում են, չեն թողնում, որ մարդիկ մոտենան, Ազատության  հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

«Բայց մեզ տեղեկություններ են հասնում, որ մարդիկ նույնիսկ ոտքով են գալիս, ամբողջ հանրապետությունն է միանում Նիկոլ Փաշիյանի հրաժարականի պահանջին», - ասաց նա:

Հանրահավաքի ժամանակ հայտարարվեց նաև՝ մարզերից ոստիկանության նոր ուժեր են բերվում Ազատության հրապարակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել