Համատեղ հայտարարությունը խիստ մակերեսային տեքստ է, որը բազմաթիվ ճակատագրական ճշտումների կարիք ունի, ընդհուպ մինչեւ տարածքային։ Ով է այդ բանակցությունները վարելու, երբ Նիկոլին բոլոր բանակցող կողմերը ցուցադրական կերպով արհամարհում են եւ հրապարակայնորեն նվաստացնում։
Մի օրինակ բերեմ։ 1815-ին, երբ Նապոլեոնը պարտվել էր, Վիեննայում կոնգրես է տեղի ունենում, որտեղ հաղթող երկրները պարտված Ֆրանսիայի ճակատագիրն էին որոշում։ Ֆրանսիան ներկայացնում էր Թալեյրանը, որը կարողացավ պարտված երկրից, օգտագործելով հաղթող երկրների հակասությունները, դառնալ երկու հակամարտող ճամբարներից մեկի հավասարազոր անդամներից մեկը, Ֆրանսիային փրկելով նվաստացուցիչ պարտադրանքներից։ Ֆրանսիան, ըստ էության, այդ ժամանակ հասավ հնարավոր մաքսիմալ արդյունքների այդ մեկ անձի հմտությունների շնորհիվ։
Որպեսզի գրածս մերկապարանոց չլինի, բերեմ ընդամենը մեկ օրինակ։ Տեքստում բազմաթիվ ականներ կան, մասնավորապես տեղահանվածների վերադարձի մասին, որը կարող է վերաբերվել Հադրութի շրջանին ու Մարտունու շրջանի հատվածներին, համապատասխան անվտանգության երաշխիքներով (ուշադրություն դարձրեք "անվտանգության երաշխիքներ" բառի վրա):
Իսկ առհասարակ, Արցախը դառնում է աշխարհի կարեւորագույն աշխարքաղաքական հանգույցների մեկը, որտեղ ստրատեգիական շահեր ունեն մի շարք կարեւորագույն երկրներ, ինչի մասին հանգամանալից կերպով հետո կխոսեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել