Armenpress.am-ը գրում է․

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայ ժողովրդին կոչ է անում հեռու մնալ ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արամ Ա-ն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Պարտադրված համաձայնությունները, որքան էլ անխուսափելի լինեն, մեր ժողովրդի զավակների մերժումը բնական է ու արդար։ Սակայն, այս ճակատագրական օրերին մենք պետք է լինենք միակամ ու խոհեմ՝ հեռու մնալով մեր ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից։ Աշխարհը պետք է իմանա, թե բոլոր պայմաններում Արցախը մե՛րն է ու մե՛րը պիտի մնա այսօ՛ր ու հավիտյան»,- գրել է Արամ Ա-ն:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել