Ռուսական խաղաղապահների Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ռուսաստանից մեկնել է Ղարաբաղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի  Պաշտպանության նախարարությունը:

«Խաղաղապահներով Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ուլիանովսկից  թռել է: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմն է, նյութական միջոցներ և զրահամեքենաներ»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվածություն էին ձեռք բերել պատերազմը դադարեցնելու մասին: Համաձայնության բաղադրիչներից է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել