Մի քանի բան կա, որ մեր ժողովուրդը լավ պետք է հասկանա:

Նախ, որ պատերազմն ավարտվել է: Ճիշտ է, Նիկոլի իշխանությունը դեռ կփորձի երկարաձգել ռազմական դրությունը, բայց դրա նպատակը միայն մեկն է լինելու` իշխանության պահպանում: Իսկ պատերազմն ավարտվել է ու ավարտվել է ոչ մեր հաղթանակով:

Երկրորդ՝ պատերազմի ավարտը, անգամ, երբ քաղաքական իշխանությունը կապիտուլացիայի թուղթ է ստորագրում, դեռ ամեն ինչի ավարտ չէ: Հիմա սկսվելու է բարդ քաղաքական գործընթաց, որտեղ, կախված նրանից, թե ով է ներկայացնում Հայաստանի շահը, մեր դիրքերը կարող են կա՛մ էլ ավելի վատանալ, կա՛մ գոնե մի քիչ լավանալ:

Մենք պետք է որոշենք` ում վստահել հայկական պետությունների ճակատագիրը առաջիկա դժվար ժամանակաշրջանում: Այս հարցում ինձ համար դեռ միայն մեկ բան է հստակ` դա չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը: Դա բացառված է ոչ միայն այն պատճառով, որ Փաշինյանն ու իր թիմն ապաշնորհ և ապիկար են, այլև որովհետև նրանց բոլոր ռեսուրսները վերջնականապես սպառված են: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն այլ երկրների, այլև անգամ Հայաստանի քաղաքական ուժերի հետ խոսելու ոչ մի տարբերակ չունի: Ի՞նչ խոսի: Ո՞նց խոսի:

Ուրեմն պետք է հենց հիմա սկսենք մտածել երկրի նոր իշխանության մասին: Գտնենք այն մարդկանց, ովքեր կարող են թեկուզ մազաչափ բարելավել մեր վիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել