News.am-ը գրում է․

Այս պահին քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան եւ հավաքվել են Ազգային ժողովի բակում՝ պահանջելով չեղարկել համաձայնագրի ստորագմանը, որով  նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ:

Օր առաջ պետք է Ազգային ժողովի պատգամավորները հավաքվեն և անվստահություն հայտնեն այս Կառավարությանը, որն ի վիճակի չէ պատերազմական իրավիճակում երկիրը կառավարել։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը։

«Քվորում այս պահին չի ապահովվում։ Ազգային ժողովի պատգամավորները արհեստական ձևով խոչընդոտում են Ազգային ժողովի աշխատանքները։ Մեր պահանջն է, որ պատգամավորները կատարեն սահմանադրորեն իրենց տրված պարտականությունները, որովհետև հիմա որոշվում է մեր բոլորի ճակատագիրը: Մեր բոլորի ճակատագիրն է հիմա որոշվում, թող գան ու կատարեն ժողովրդի պահանջը»,-ասաց Չախալյանը։

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը համաձայն չէ այս փաստաթղթի հետ, եւ լավ կազմակերպվելու դեպքում հնարավոր է հաղթել հակառակորդին, հետեւաբար պետք է հասնել ստորագրված փաստաթղթի չեղարկման։

«Այս պահին զիջելու հայրենիք չունենք, Կարսը զիջեցինք, էլ չի լինելու, մեկ անգամ կանգնելու ենք ու մեր եղածին տեր ենք կանգնելու։ Մենք ամբիցիաներ չունենք, ով այս գործից հասկանում է, ով կարողանա կազմակերպել և ռազմամթերքի և այլ խնդիրները լուծել, թող լուծեն, մեր զինվոը հաղթոող է»,- ասաց Չախալյանը։

Նրա խոսքով, հազարավոր մարդիկ սպասում էին զորակոչվելուն, ցուցակագրվել էին, սակայն նրանց ասում էին, որ «սպասեք, կկանչենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել