Aysor.am-ը գրում է․

Խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կլինի ռուսական, կողմերը կարող են համաձայնեցնել Թուրքիայի հետ միայն  դրա իրականացման տարրերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, գրում է «Интерфакс»-ը:
 
«Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ մենք Թուրքիային ուղղված որոշակի հաղորդագրություններ տեսանք, որ դա համատեղ գործողություն է լինելու: Բայց եկեք ուշադիր կարդանք եռակողմ հայտարարությունը (ՌԴ, Հայաստան և Ադրբեջան), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացրած տեքստը: Խոսքը վերաբերում է մասնավորապես ռուսական խաղաղապահ զորախմբին: Այո, հավանաբար, կողմերի գործողությունները համակարգելու որոշ տարրեր հնարավոր են, քանի որ անհրաժեշտ չէ անտեսել Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում», - ասել է Կոսաչովը «Россия24» հեռուստաալիքի եթերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել