Aysor.am-ը գրում է․

«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ այլընտրանք, ուղղակի գոյություն չուներ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին նույն պայմաններով զինադադար չի կնքվել։ Սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը, այն կարող էր ընդունվել միայն 7 շրջանը հանձնելու պայմանով, իսկ մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետև հավատում էինք, որ կկարողանանք այնպես անել, որ ոչ թե անհրաժեշտ լինի մենք շահագրգռված լինենք հրադադարի ռեժիմի մեջ, այլ մենք պարտադրենք այն, ինչը, սակայն, տեղի չունեցավ, որովհետև մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհն է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել