Aysor.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան»-ի մասով ստորագրությունների պահը վերջացել է, կարծում եմ ՝ «Լուսավոր Հայաստան»-ն էլ կստորագրի, ինչից հետո կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ, ԱԺ բակում հավաքված մարդկանց և լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Հարցին՝ ո՞րն է արտահերթ նիստի նպատակը, Աբովյանը հարցով պատասխանեց, թե տեղյակ չե՞ն՝ երկրում ինչ է կատարվում:

«Կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան: Այսօր գոյույթյուն ունի մի իրավիճակ, երբ 45 օրվա պատերազմը բերեց տոտալ խայտառակության: Մենք միայն մի բան հասկացանք, որ այս իշխանությունը ի զորու չէ հարցեր լուծել», - ասաց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել