Aysor.am-ը գրում է․

Նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրինք վերահսկղությունը Շուշիի նկատամամբ, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել: Երեկ կայացված որոշմանը չգիտեմ՝ պատմությունն ինչ գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել՝ ռազմական վիճակի առումով: Կորցրել էինք Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն, Զանգելանը, Հադրութի շրջանը՝ հիմնականում, Մարտունուց ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, գլխավորը՝ Շուշին: Մարտերը ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա: Այդ տեմպերի դեպքում օրերի ընթացքում պետք է կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր», - մանրամասնեց Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց նաև շրջափակման վտանգների մասին:

«Միայն երեկ Մարտունու շրջանում վերջին մի քանի ժամերին շատ մեծ կորուստներ ենք ունեցել՝ բոլորը ԱԹՍ-ներվ: Ինչու չհաջողվեց՝ բոլորս պատասխան ենք տալու, քանի որ գիտեինք, որ այդ խնդիրը առկա էր», - նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել