1in.am-ը գրում է.
ԱՄՆ բանտերից մեկում տեսախցիկները փախուստի անհավանական փորձ են արձանագրել: Բանտի աշխատակիցները չեն կարողացել բռնել պատուհանից փախած բանտարկյալին, հայտնում է lifenews.ru-ն:
33-ամյա Դերիկ Էստելը, ով բանտարկված էր ավազակային հարձակման ու ավտոմեքենաների գողության համար, անհավանական փախուստ է կատարել Արկանզաս նահանգի Հոթ-Սփրինգս քաղաքի բանտից:
Այն պահին, երբ ոստիկաններն անուշադիր են եղել, հանցագործը բառացիորեն դուրս է նետվել պատուհանից ու փախել:
Փախուստի անսովոր պլանը բանտարկյալը մշակել էր իր 2 համախոհների հետ, որոնցից մեկը ազատության մեջ է, մյուսն՝ իր պես ազատազրկված: Համաձայն պլանի՝ վերջինս բանտապահների ուշադրությունը շեղել է խոսակցություններով, իսկ Դերիկը դուրս է եկել պատուհանից, վազել-նստել դրսում իրեն սպասող ավտոմեքենան ու հեռացել անհայտ ուղղությամբ: Պլանը հիանալի է գործել
Դերիկի նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում: