Սկզբում դու ասում ես, որ 80-ականների զենքերի ամոթալի էջը փակված է։ Հետո հայտարարում ես, որ թալանչիներին պատժել ես, հետ ես բերում սերմնացու գողացող մկների թալանածը, զենք ես առնում։ Դրանից հետո ԱԺ ամբիոնից հայտարարում ես, որ ինչ ուզում ես, էդ էլ բանակցում ես, ու ոչ մեկ իրավունք չունի հարցեր տալու։ Վերջում կլուբնիկ ես ավելացնում զինվորի սննդակարգի մեջ, ու բոլորը գոհ են։

Հետո պատերազմ է սկսվում, 44 օր քեզ բուշլատի թևի տեղ դրած՝ ասում ես, որ հաղթում ենք, իսկ վերջում խայտառակ պայմանագիր ես ստորագրում, ու ամեն ինչում մեղադրում թալանչիներին, 80-ակակների զենքերին, բանակցային տուպիկին, զինվորից թալանածին ու զինվորի կերած թերմացքին։

Ո՞նց ա էս հողը քեզ իրա վրա պահում, արա, այ անմեղսունակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել